ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 4-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին: 
Հայաստանում գտնվող քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետի նշման, անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման համար գանձվող պետական տուրքի չափերը: Պարզաբանվել է գործող կարգը: Մասնավորապես` եթե հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը երբևէ չի երկարաձգվել, ապա կարող է մեկ անգամ 5 տարով երկարաձգվել: Իսկ վավերականության առավելագույն ժամկետը լրանալուց հետո քաղաքացին հին նմուշի անձնագիր ստանալու համար այլևս չի կարող դիմել: Տվյալ դեպքում տրամադրվում է նույնականացման քարտ` Հայաստանի Հանրապետությունում օգտագործելու համար, իսկ ճամփորդելու դեպքում՝ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր: Օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում անձնագրի վավերականության առավելագույն ժամկետը լրանալու դեպքում քաղաքացին կարող է դիմել միայն կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու համար: Քաղաքացուն տեղեկացվել է նաև, որ ՀՀ-ում գտվելու դեպքում անձնագրային ծառայություն դիմելիս անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման համար պետական տուրք չի գանձվում: Իսկ օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար դիմելու դեպքում յուրաքանչյուր տարվա համար գանձվում է 1000 ՀՀ դրամի չափով տուրք: Օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում անձնագրային գործողությունների համար գանձվող պետական տուրքերի չափերին կարող է քաղաքացին ծանոթանալ ՀՀ արտաքին գործերի նախարարության www.mfa.am պաշտոնական կայքի «հյուպատոսական ծառայություն» բաժնի «պետական տուրքի» դրույքաչափեր ենթաբաժնում:
Օտարերկրյա պետությունում գտնվող մեր հայրենակիցը տեղեկացրեց, որ երեխան ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր: Անձնագրի վավերականության ժամկետը լրացել է: Քաղաքացին ուզում էր իմանալ` կարո՞ղ է արդյոք անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգվել: Պարզաբանվել է գործող կարգը, համաձայն որի` մինչև 16 տարեկան երեխաներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի ժամկետով, իսկ արական սեռի 15 տարին լրացած անչափահասներին` մինչև 18 տարին լրանալը: Վավերականության ժամկետը լրանալու դեպքում այն չի կարող երկարաձգվել: Այդ դեպքում անհրաժեշտ է դիմել դիվանագիտական  ծառայություն` նոր անձնագիր ստանալու համար: