1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կայացավ «Սփյուռք- ՀՀ ոստիկանություն» երկրորդ ուղիղ կապը` Skype-ի միջոցով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կայացավ «Սփյուռք- ՀՀ ոստիկանություն» երկրորդ ուղիղ կապը` Skype-ի միջոցով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արտերկրի մեր հայրենակիցները տեղեկատվություն, ինչպես և իրենց խնդիրներին արագ լուծում ստանալու համար սեպտեմբերի 9-ին, արդեն 2-րդ անգամ, ուղիղ կապի մեջ էին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանի հետ։
Ոստիկանության ներկայացուցչին ուղղվեցին տասից ավելի հարցեր։ Օրինակ, Լիբանանում բնակվող մեր հայրենակցին պարզաբանվեց ՀՀ  քաղաքացիություն ստանալու կարգը։ Քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ գործող կարգը պարզաբանվեց Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր մի քանի  հայրենակիցների։
Նախորդ ուղիղ կապի ժամանակ տեսազանգող մեր հայրենակցուհուց՝  խնդրի մանրամասն ուսումնասիրման համար, պահանջվել էին փաստաթղթեր,  որոնք նա ուղարկել էր էլեկտրոնային փոստով։ Այս անգամ նույնպես նա կապի մեջ էր և ստացավ սպառիչ պատասխան։
 
Հիշեցնենք, որ ուղիղ կապը գործելու է ամեն երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը՝ Սկայպի միջոցով։
Հասցեն՝ Armenian Police
 
Հարցերը կարելի է ուղղել նաև press@police.am էլեկտրոնային հասցեին։
 
Ոստիկանության ներկայացուցիչները կպատասխանեն ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու,  ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության ու ՀՀ ոստիկանության գործառույթներին առնչվող այլ հարցերին։