1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 12-ին մեր հայրենակիցները Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին:
Զանգահարել է Հայաստանում գտնվող քաղաքացին և տեղեկացրել, որ ծնվել է Ռուսատանի Դաշնությունում: Նշված պետության իրավասու մարմնի կողմից տրված ծննդյան վկայականի հիման վրա ժամանակին ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր: Քաղաքացու պնդմամբ՝ անձնագրում ազգանունը նշվել է սխալ, ինչը խնդիրներ է առաջացնում Ռուսաստանում՝ նշված պետության քաղաքացիություն ձեռք բերելու հարցում: Պարզաբանվել է գործող կարգը, համաձայն որի անձնագիրը կարող է փոխանակվել անճշտության հիմքով՝ ներկայացնելով անճշտությունը հիմավորող փաստաթղթերը: Տվյալ դեպքում անհրաժեշտ է ներայացնել ծննդյան վկայականը, որպեսզի հնարավոր լինի պարզել առկա խնդիրը:
Զանգահարել է օտարերկյա պետությունում գտվող քաղաքացին և տեղեկացրել, որ ցանկանում է ստանալ տեղեկանք իր քաղաքացիության վերաբերյալ: Արդյոք հնարավոր է այն ստանալ անձնագրային և վիզաների վարչությունից առանց Հայաստանի Հանրապետություն ներկայանալու: Պարզաբանվել է գործող կարգը, համաձայն որի՝ նշված տեղեկանքը ստանալու համար քաղաքացին կարող է դիմել անձամբ կամ լիազորված անձի միջոցով: Գործող կարգի համաձայն՝ օտարերկրյա պետությունում գտվելու դեպքում անձը կարող է դիմել նաև ՀՀ դիվանագիտական ծառայությանը:
 
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: