1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Skype-ի միջոցով ոստիկանություն դիմած արտերկրի մեր հայրենակիցների հարցերը տարաբնույթ էին. դրանց տրվեցին սպառիչ պատասխաններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Skype-ի միջոցով ոստիկանություն դիմած արտերկրի մեր հայրենակիցների հարցերը տարաբնույթ էին. դրանց տրվեցին սպառիչ պատասխաններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 14-ին արտերկրի մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
ՀՀ քաղաքացու անձնագրի փոխանակման, առանց սեփականատիրոջ համաձայնության՝ հաշվառելու եւ հաշվառումից հանելու կարգը պարզաբանվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող ՀՀ քաղաքացուն:
Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր քաղաքացին ուզում էր տեղեկանալ ըստ բնակության վայրի հաշվառման կարգի մասին. նա ցանկանում էր դուրս գրվել Հայաստանի Հանրապետությունում հաշվառումից եւ գրանցվել Ռուսաստանի Դաշնությունում մշտական բնակության հասցեով: Նրան մանրամասն պարզաբանվեց գործող կարգը:
Կացության կարգավիճակ տրամադրելու կարգը պարզաբանվեց Ռուսաստանի Դաշնության քաղաքացի մեր մեկ այլ հայրենակցի:
Հաջորդ հարցն ուղղողը Վրաստանի քաղաքացի էր: Նա տասներեք տարի բնակվել է Հայաստանում եւ այժմ ցանկանում էր ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Նրան պարզաբանվեց ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը:
Հարցերը տարաբնույթ էին. դրանց տրվեցին սպառիչ պատասխաններ:

Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 10-ից 12-ը:

Հիշեցնենք, որ մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police

Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: