1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄԸ. «Ուղիղ կապ» ճանապարհային ոստիկանության հետ՝ Skype-ի միջոցով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

22.09.2014 09:12 Միջոցառումներ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄԸ. «Ուղիղ կապ» ճանապարհային ոստիկանության հետ՝ Skype-ի միջոցով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերջին շրջանում ոստիկանությունում քաղաքացիներից դիմում-բողոքներ են ստացվում, որոնցում վիճարկվում է տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումների արձանագրման և դրան հետևած վարչարարության իրավաչափությունը: Այդ բողոքները, երբեմն, օրենքով սահմանված կարգի չիմացության, տեխնիկական անճշտության հետևանք են, որոնց արագ արձագանքելու, տեղեկատվություն ստանալու հարցում քաղաքացիներին աջակցելու, ինչպես նաև խնդիրներ առաջանալու դեպքում արագ լուծում տալու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը նախաձեռնել է հերթական «Ուղիղ կապ»-ը Skype-ի միջոցով, այս անգամ՝ ճանապարհային ոստիկանության հետ:
Քաղաքացիներն այսուհետ, սեպտեմբերի 22-ից սկսած, աշխատանքային օրերին՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 15.00-ից 17.00-ն, սկայպի միջոցով կարող են հարցեր ուղղել ճանապարհային ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, տեսախցիկներով կամ լուսանկարահանող-արագաչափ սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով առկա անհամաձայնությունների, տուգանքների գումարների բռնագանձման և այլ հարցերի վերաբերյալ: 

Ճանապարհային ոստիկանության Skype-ի հասցեն է՝
Armenian Roadpolice

Քաղաքացիները կարող են դիմումները, բողոքները և առաջարկությունները հասցեագրել նաև էլեկտրոնային եղանակով՝ info@roadpolice.am էլեկտրոնային փոստի հասցեին: