1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Այսօր Skype-ի միջոցով հերթական անգամ պարզաբանվեցին արտերկրի մեր հայրենակիցներին հետաքրքրող հարցերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Skype-ի միջոցով հերթական անգամ պարզաբանվեցին արտերկրի մեր հայրենակիցներին հետաքրքրող հարցերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 7-ին արտերկրի մեր հայրենակիցների հարցերին  Skype-ի միջոցով  պատասխանեց ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը:
Հարցերը հիմնականում վերաբերում էին ՀՀ քաղաքացիություն եւ  Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու կարգերին:
Ուկրաինայում բնակվող մեր հայրենակիցը, որ որոշել է մշտական բնակության տեղափոխվել Հայաստան, ցանկանում էր  իմանալ ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը, ինչը նրան պարզաբանվեց:
Լիբանանում բնակվող մեր մեկ այլ  հայրենակցի հետաքրքրում էր երեխայի համար ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կարգը, եթե ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է: Նրան նույնպես սպառիչ պատասխան տրվեց:
Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացուն հետաքրքրում էր իր քաղաքացիության վերաբերյալ Ռուսաստանի իշխանություններին հայտնելու կարգը, ինչը եւ պարզաբանվեց:
Ոստիկանության ներկայացուցչին հաջորդ դիմողը Ռուսաստանի քաղաքացի էր, որն այժմ գտնվում է Հայաստանում: Նրան հետաքրքրում էր կացության կարգավիճակ ստանալուց հետո  բնակչության պետռեգիստրում հաշվառվելու կարգը:
 
Արտերկրի մեր հայրենակիցների հետ սկայպի միջոցով  հաջորդ ուղիղ կապը հոկտեմբերի 14-ին է: 
 
Հիշեցնենք, որ մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
 
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
 
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: