ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևանի Մարգարյան փողոցի բնակարաններից մեկում կատարված սպանությունը բացահայտվեց

01.09.2015 09:45 Սպանություն
Երևանի Մարգարյան փողոցի բնակարաններից մեկում կատարված սպանությունը բացահայտվեց

Օգոստոսի 31-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ ստացվեց. զանգահարել էր մի քաղաքացուհի և հայտնել, որ Երևանի Մարգարյան փողոցի 41 շենքի բնակարաններից մեկից տհաճ հոտ է գալիս:
Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել է նշված բնակարանի բնակիչ, 1961 թ. ծնված Վահան Աղաջանյանի դիակը` բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքների հետքերով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում՝ նույն օրը, ժամը 21-ին, սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Ռաֆայել Մ.-ն: Նա խոստովանել է, որ օգոստոսի 28-ին, ժամը 1-ի սահմաններում, դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել և սպանել բնակարանի հյուրասենյակի բազմոցին քնած Վահան Աղաջանյանին:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Ռաֆայել Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: