1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հարևանի տանն ամուսինը սպանել է կնոջը. Մուշի ոստիկանների բացահայտումը

21.04.2021 16:40 Սպանություն

Ապրիլի 20-ին, ժամը 20.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բժշկական կենտրոն են տեղափոխել Գյումրիի Շիրակացու փողոցի բնակչուհի, 65-ամյա մի կնոջ: Բժիշկներին, սակայն, մնում էր միայն արձանագրել կնոջ մահը. վնասվածքն անհամատեղելի էր կյանքի հետ:
Ահազանգով հիվանդանոց, ապա նաև դեպքի վայր մեկնեցին Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողներ: Համատեղ միջոցառումներով էլ պարզվեց, որ դեպքը կատարվել է Շիրակացու փողոցում. կինը վնասվածքը ստացել էր հարևանի տնակում:
Ըստ նախնական տեղեկության` ամուսինը վերադարձել էր տուն, կնոջը չգտնելով` գնացել էր հարևանի տնակ, վիճել կնոջ հետ և դանակահարել նրան:
Ահազանգից կես ժամ անց 69-ամյա ամուսինը բերման ենթարկվեց Մուշի բաժին, խոստովանեց արարքը և ձերբակալվեց:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: