ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Սպանության փորձ Աբովյանի Հանրապետության փողոցում․ Կոտայքի ոստիկանների բացահայտումը

Ապրիլի լույս 11-ի գիշերը հրազենային վիրավորումով «Աբովյան» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Աբովյան քաղաքում բնակվող 18-ամյա մի երիտասարդ։ Ոստիկանության Կոտայքի բաժնում ստացված ահազանգից հետո օպերատիվ խումբը մեկնեց բուժհաստատություն։ Պարզվեց, որ երիտասարդը հիվանդանոց էր տեղափոխվել Հանրապետության փողոցից։ Դեպքի վայր մեկնեցին քրեական հետախույզներ, քննիչներ, փորձաքրեագետներ։ Տարածքը զննվեց, ինչին զուգահեռ Կոտայքի ոստիկաններն իրականացրին օպերատիվ հարցումներ։ Բացահայտման միջոցառումներին ներգրավվեցին ՔՈ գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները։ Համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ միջադեպը տեղի էր ունեցել Հանրապետության փողոցի բենզալցակայանի մոտ։ Անհիմն վեճ էր սկսվել, ինչը հանգուցալուծվել էր կրակոցներով։ Պարզվեց կասկածվողի ինքնությունը։ 29-ամյա երիտասարդը, բացատրական աշխատանքի արդյունքում, դեպքից ժամեր անց ներկայացավ բաժին ու խոստովանեց, որ ինքն է իր անվամբ հաշվառված որսորդական հրացանից կրակոցներ արձակել 18-ամյա երիտասարդի ուղղությամբ։ Հանցագործության գործիք հրացանը հայտնաբերվել է։ Սպանության փորձի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: