«Օպել»-ով փորձել էր վրաերթի ենթարկել երկու հոգու
Հոկտեմբերի 4-ին, ժամը 05.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը գլխի քերծվածքներով բուժօգնության է տեղափոխել Նոր Խարբերդի 30-ամյա մի բնակչի։ Նա հայտնել էր, որ ժամը 05.10-ին, վիճաբանության ժամանակ, 34 և 20-ամյա անձինք ձեռքերով խփել են իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածք:
Նշված անձինք հայտնաբերվել էին։
Դեպքի առթիվ նյութեր էին նախապատրաստվել։
Հոկտեմբերի 18-ին Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 23.30-ին, հիավանդանոց տեղափոխվածը, կյանքից զրկելու դիտավորությամբ, «Օպել»-ով փորձել է վրաերթի ենթարկել 34 և 20-ամյա հիշյալ անձանց:
Հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձի հատկանիշներով:
Տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: