1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԼՐԱՑՎԱԾ․ Մահվան ելքով վեճ՝ Կարմիր բլուրում

02.11.2021 10:35 Սպանություն
ԼՐԱՑՎԱԾ․ Մահվան ելքով վեճ՝ Կարմիր բլուրում

Նոյեմբերի 1-ին, ժամը 02.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն կրակոցների վերաբերյալ ահազանգ է ստացվել: Ժամը 02.10-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ տեղափոխել են տղամարդու դի: Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 01.30-ի սահմաններում Կարմիր բլուրի 43 հասցեի մոտ անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից կրակել է 40-ամյա տղամարդու ուղղությամբ, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 00.50-ին Կարմիր բլուրի 43 հասցեի մոտ չորս տղամարդկանց միջև վիճաբանություն է եղել, որի ընթացքում 20-ամյա երիտասարդը իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել 40-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով մահ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ, ՔՈԳՎ, Շենգավիթի և Գորիսի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սիսիան-Գորիս ճանապարհին հայտնաբերվել և, սպանություն կատարելու կասկածանքով, Շենգավիթի բաժին բերման են ենթարկվել վիճաբանության մասնակիցները, ապա ներկայացվել են նախաքննական մարմնին, որտեղ 20-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Բերման ենթարկվածները ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:

ԼՐԱՑՎԱԾ04․11․21թ․

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների և քննչական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 4-ին սպանություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդն իր պաշտպանի միջոցով ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող «Saiga-MK» տիպի հրազենը:
Նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: