ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանները բացահայտել են հրազենի գործադրմամբ կատարված սպանությունը․ մեկ անձ հետախուզվում է

20.04.2020 14:50 Սպանություն

Ապրիլի 15-ի երեկոյան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվեց տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Սպանվածը 39 տարեկան էր, Երևանի բնակիչ։ Նրան բուժհաստատություն էին տեղափոխել Բակունցի փողոցից։ Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի, տարածքային նախաքննական մարմնի և իրավապահ այլ կառույցների ծառայողներ։ Բակունցի փողոցի թիվ 12 շենքի դիմաց հայտնաբերվեց սպանված տղամարդու «Լեքսուսը»՝ վթարված վիճակում։ Մեքենայի վրա կրակոցների հետքեր կային։ Վթարված մեքենաներից մոտ 300 մետրի վրա հայտնաբերվեց 7,62 մմ տրամաչափի կրակված երեք պարկուճ։ Պարզ դարձավ, որ «Լեքսուսի» վարորդի ուղղությամբ կրակոցներն արձակվել էին Բակունցի 1 հասցեի մոտ։ Հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը կարողացել էր ընդամենը երեք հարյուր մետր վարել մեքենան, ինչից հետո «Լեքսուսը» բախվել էր կայանված մի մեքենայի։ Մարդիկ օգնության էին հասել, ահազանգել 1-03, բայց 39-ամյա տղամարդու ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով տարածքային քննչական բաժնի ծառայողների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ, զուգահեռ կատարվեցին նաև քննչական գործողություններ։ Համատեղ աշխատանքի շնորհիվ պարզվեց հրազենի գործադրմամբ սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 34-ամյա Էդուարդ Եղիազարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ նրան հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։
Հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կամ Նոր Նորքի բաժին, կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: