1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

33-ամյա կնոջ սպանություն Արմավիրի մարզում․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

28.12.2020 18:14 Սպանություն

Դեկտեմբերի 25-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին հիվանդանոցից հայտնել են, որ հրազենային վնասվածքին նմանվող վնասվածքով ու քերծվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի 33-ամյա մի բնակչուհու դին։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ կնոջ դին հիվանդանոց է տարվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով, որը տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ ՔՈ գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները, համատեղ միջոցառումներով պարզեցին, որ սպանությունը կատարել է կնոջ դին հիվանդանոց տեղափոխած 34-ամյա տղամարդը։ Դեկտեմբերի լույս 26-ի գիշերը կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Դեպքի վայրում՝ Աղավնատուն գյուղում, հայտնաբերվել են կրակված պարկուճներ, կրակոցի հետք է հայտնաբերվել նաև մեքենայի վրա։ Ձեռնարկվում են միջոցառումներ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Տղամարդը ձերբակալվել է: Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: