1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները պարզել են Մալաթիա-Սեբաստիայում սպանության փորձ կատարողի ինքնությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունը բացահայտել է սեպտեմբերի 4-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանության փորձի դեպքը։ Հիշեցնենք, որ ժամը 19-անց 10-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ էր ստացվել՝ Անդրանիկի փողոցի թիվ 34 շենքի բակում հնչած կրակոցների վերաբերյալ։ Ահազանգից րոպեներ անց «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնեցին, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 62 և 45-ամյա երկու տղամարդ։ Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների օպերատիվ խմբեր, ինչպես և այլ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ։ Դեպքի վայրում հայտնաբերվեց «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա՝ կրակոցների հետքերով։ Հայտնաբերվեց նաև ինքնաձիգի 26 պարկուճ: Հարուցվեց քրեական գործ։ Նշանակվեցին փորձաքննություններ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և մյուս ստորաբաժանումների լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են 1977 թվականին ծնված Ս․Մ-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: