ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Սպանության փորձ և խուլիգանություն Շենգավիթում․ իրավապահները բացահայտել են հանցագործությունը

Հուլիսի 9-ի գիշերը մայրաքաղաքի Արագածի փողոցի շենքերից մեկի բակից «Շենգավիթ» բժշկական կենտրոն տեղափոխվեց 45-ամյա մի տղամարդ՝ դանակահարված վիճակում։ Տեղեկությունը փոխանցվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ, վարչական շրջանը սպասարկող պարեկային ոստիկաններ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին արնանման հետքեր, կոտրված ապակե շշի մնացորդներ և այլն։ Օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնի դարձավ, որ թաղամասի բնակիչների միջև վեճ էր սկսվել, որը վերածվել էր ծեծկռտուքի։ Ծեծկռտուքին միջամտել էին շենքի բնակիչներից մեկի հյուրերը: Այդ ժամանակ տղամարդը դանակահարվել էր։ Միջադեպի ընթացքում մասնակիցները վնասել էին նաև բնակիչներից մեկի մեքենան։ Հետագա միջոցառումներով իրավապահները պարզեցին միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Հայտնաբերվեցին ու ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվեցին մի խումբ անձինք, որոնցից Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում բնակվող 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել է։ Բերման ենթարկվածներից մեկի խուզարկությամբ դանակ է հայտնաբերվել, որն ուղարկվել է փորձաքննության։ Սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: