1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արծվաբերդում երիտասարդների վեճն ավարտվել է սպանությամբ. Տավուշի ոստիկանների բացահայտումը

19.03.2020 15:19 Սպանություն

Մարտի 18-ի գիշերը Տավուշի մարզի Այգեձոր գյուղի ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգեցին, որ ամբուլատոր կենտրոն է տեղափոխվել 23-ամյա երիտասարդի դի և դանակահարված 28-ամյա երիտասարդ։ Ահազանգից րոպեներ անց՝ ժամը 22.10-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի բաժին ահազանգեցին «Բերդ» բժշկական կենտրոնից, որ հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված 21-ամյա երիտասարդ։ Բուժհաստատություններ մեկնած ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի օպերատիվ խմբերը համատեղ հետախուզական միջոցառումներով պարզեցին, թե ինչ էր կատարվել դեպքի վայրում` Արծվաբերդ գյուղի Մեհրաբ կոչվող խաչմերուկում։ Նախնական տվյալներով՝ մի քանի երիտասարդ կենցաղային հարցերի շուրջ վիճել էին։ Միջադեպի մասնակիցներից 26-ամյա տղան, որը Արծվաբերդի բնակիչ է, դանակով խփել էր մյուս կողմին։ Վիրավորներից մեկը մահացել էր, մյուսները ստացել էին տարբեր վնասվածքներ։ Տավուշի ոստիկանները օպերատիվ կերպով հայտնաբերեցին նաև կասկածվողին։ 26-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց ու ներկայացվեց քննչական բաժին։ Նա ձերբակալվել է։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: