1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. նա վնասազերծվել և ձերբակալվել է

73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. նա վնասազերծվել և ձերբակալվել է

Սեպտեմբերի 9-ի ժամը 12.30-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վիլնյուսի փողոցի բնակիչ 26-ամյա մի աղջիկ և հայտնել, որ 73-ամյա պապը դանակով և զենքով սպառնացել է 70-ամյա տատիկին:
Պարզվել է, որ 73-ամյա տանտերը զենքով և դանակով փորձել է սպանել կնոջը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի և Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցության վարչության ընտանեկան բռնության կանխարգելման բաժնի ծառայողներից կազմված օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է Նոր Նորքի 7-րդ զանգվածի նշված հասցե:
Ոստիկանները թակել են նշված բնակարանի դուռը, ներկայացել, ինչից հետո 73-ամյա տանտերը բացել է դուռը և ատրճանակի նմանվող առարկան մարտական վիճակի բերելով՝ պահել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, սպառնացել, որ կսպանի: Այնուհետև ոստիկանների պատսպարվելուց հետո նա փակել է բնակարանի դուռը:
Ոստիկանության ծառայողները բացատրական աշխատանք են տարել, հորդորել, որ բացի դուռը, ենթարկվի ոստիկանության ծառայողների օրինական պահանջին և հանձնի ատրճանակը: 73-ամյա տղամարդը, սակայն, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, նաև այդ ընթացքում ոգելից խմիչք է օգտագործել: Ի վերջո, նրա 49-ամյա որդու ուղեկցությամբ ոստիկանները ներս են մտել բնակարան և վնասազերծել 73-ամյա տղամարդուն: Նա, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, նախ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ապա բուժօգնություն ստանալուց հետո ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: