ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանները հայտնաբերել են սպանության մեղադրանքով հետախուզվող երիտասարդին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ։ Ստացված տեղեկությունների հիման վրա հիշյալ ստորաբաժանման ծառայողները ձեռնարկել են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ' համագործակցելով ոստիկանության Էրեբունու, Թումանյանի և այլ բաժինների ծառայողների հետ։ Ոստիկանների հետևողականության ու ճշգրիտ գործողությունների շնորհիվ հունիսի 14-ին Լոռու մարզի Շամլուղ բնակավայրում հայտնաբերվեց ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հունիսի 12-ից սպանության մեղադրանքով հետախուզվող երիտասարդը։ Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայում կենցաղային հարցերի շուրջ վեճ էր տեղի ունեցել, որի ընթացքում բերման ենթարկված երիտասարդը դանակահարել էր 63 և 24-ամյա անձանց։ Նրանցից ավագը հիվանդանոցում մահացել էր, մյուսի առողջությանը պատճառվել էր միջին ծանրության վնաս։ Լայնածավալ հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները պարզել էին, որ սպանությունը կատարելու մեջ կասկածվողին ինքնությունը, ինչից հետո նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, խափանման միջոցը' կալանք։ Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: