1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հաղթանակ թաղամասում կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է

Հաղթանակ թաղամասում կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է

Դեկտեմբերի 26-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի տներից մեկի վրա կրակում են։ Դեպքի վայր ժամանած Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները համատեղ, սպանության փորձ կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին են տեղափոխել 33-ամյա տղամարդու։ Հաղթանակ թաղամասի 47-ամյա բնակչուհին հաղորդում է ներկայացրել, որ իրենց 33-ամյա հարևանը, ում հետ նախկինում խնդիրներ են ունեցել, 15-20 անգամ կրակել է իր տան ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է վագոն-տնակը, կոտրվել են  ապակիները: Ըստ կնոջ` 33-ամյա հարևանը նկատելով, որ ինքն ու ամուսինը վագոն տնակում են, կրակել է նաև նրանց ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով ամուսինները չեն տուժել, նրանց պատճառվել է միայն գույքային վնաս։ 33-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: