1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մարմնական վնասվածքներ պատճառած 31-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Մարմնական վնասվածքներ պատճառած 31-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Դեկտեմբերի 4-ի գիշերը՝ ժամը 2-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գլինկայի փողոցի հասցեներից մեկի մոտ՝ երթևեկելի հատվածում, դանակահարված կին կա: Հաջորդ ահազանգը հիվանդանոցից էր. շտապօգնության խումբը «կրծքավանդակի բաց վերք՝ ձախից» ախտորոշմամբ Գլինկայի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկից բուժօգնության էր տեղափոխել 20-ամյա կնոջ:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողը և 31-ամյա երիտասարդը Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, ինչը շարունակել են նաև փողոցում, և այդ ընթացքում էլ 31-ամյա երիտասարդը սուր-կտրող առարկայով հարվածել է 20-ամյա կնոջն ու դիմել փախուստի:
Հետագա միջոցառումների արդյունքում Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը Խանջյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է քննչական բաժին, որտեղ սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: