ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Իրավապահները բացահայտել են Երևան-Սևան ճանապարհին պայթեցման եղանակով կատարված սպանության փորձը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Օգոստոսի 2-ին՝ ժամը 12-ն անց 20-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 18-րդ կիլոմետրին պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վնասվել են այդ պահին ճանապարհով երթևեկած «Ռենջ Ռովեր» և «Նիսսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենաներ։ Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների օպերատիվ խմբերը՝ համապատասխան գործողություններ ու միջոցառումներ իրականացնելու։ Ոստիկանության ծառայողները դեպքի վայրի հարակից տարածքում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ կամրջի տակ տեղադրաված պայթուցիկը հեռակառավարվել է դեպքի վայրի հարևանությամբ գտնվող, չգործող ռեստորանային համալիրից։ Շինության սենյակներից մեկում կատարված զննությամբ՝ հայտնաբերվել են պայթյունը հեռակառավարելու համար նախատեսված տեխնիկական միջոցներ։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց սպանության փորձի հատկանիշներով։ Ոստիկանության, ԱԱԾ և քննչական կոմիտեի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնության վերաբերյալ։ Դեպքից մի քանի ժամ անց մայրաքաղաքում հայտնաբերել ու հիմնավոր կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին բերման են ենթարկել երեք տղամարդու, որոնք ձերբակալվել են։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: