1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սպանություն Արարատի մարզի Այգավան գյուղում. 29-ամյա դանակահարողը կալանավորվել է

02.09.2024 16:23 Սպանություն

Օգոստոսի 30-ին, կեսգիշերից քիչ անց, «Վեդի» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն. հարազատները հիվանդանոց էին տեղափոխել Այգավան գյուղի բնակիչ 32-ամյա Մնացական Հարությունյանի դիակը` բազմաթիվ կտրած-ծակած վերքերով:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց:
Հաջողվել է պարզել, որ դեպքը տեղի է ունեցել Մնացական Հարությունյանի տան դիմաց՝ հիվանդանոցային ահազանգից մոտ կես ժամ առաջ. նրա կրծքին ու պարանոցին դանակի հարվածներ էր հասցրել մի երիտասարդ, որի միայն անունն էր հայտնի:
Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հետագա գործողություններով պարզվեց, որ դանակահարողը 29-ամյա երիտասարդ է` հաշվառված նույն գյուղի նույն փողոցում: Նրան հայտնաբերելու հարցում օգնության եկան քրեական ոստիկանության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողները: Նույն օրը, ժամը 17.30-ին, 29-ամյա երիտասարդը հայտնաբերվեց Երևանի Տիտոգրադյան փողոցում, ձերբակալվեց ու տեղափոխվեց նախաքննական մարմին:
Հանցագործության գործիք կենցաղային դանակը հայտնաբերվել է:
Դատարանի որոշմամբ դանակահարողը կալանավորվել է:
Երիտասարդների միջև ծագած վեճի պատճառն ու դեպքի մյուս հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: