1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Լոռու մարզի ոստիկանները ձերբակալել են հանցագործությունը կատարողին

06.10.2025 10:01 Սպանություն
Լոռու մարզի ոստիկանները ձերբակալել են հանցագործությունը կատարողին

Սեպտեմբերի 4-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ ժամը 15։39-ին կտրած-ծակած վերքերով մահացած վիճակում բուժօգնության է տեղափոխվել Սարչապատ գյուղի բնակիչ 18-ամյա Տիգրան Դ․-ն։
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Տաշիրի և Ստեփանավանի բաժինների ծառայողներն ու Լոռու պարեկները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Տաշիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցին հարակից դաշտավայրում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ընթացքում Մեծավան բնակավայրի բնակիչ 17-ամյա երիտասարդը իր մոտ եղած դանակով մի քանի անգամ հարվածել է Տիգրան Դ․-ի կրծքավանդակին և դիմել փախուստի։
Սեպտեմբերի 5-ի առավոտյան Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: