1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ուղեվարձի շուրջ վիճաբանության ընթացքում դանակահարել էին միմյանց, ինչի հետևանքով 36-ամյա երիտասարդը մահացել էր

15.10.2024 15:19 Սպանություն
Ուղեվարձի շուրջ վիճաբանության ընթացքում դանակահարել էին միմյանց, ինչի հետևանքով 36-ամյա երիտասարդը մահացել էր

Հոկտեմբերի 14-ին, ժամը 11.40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Իսակովի պողոտայից Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին դանակահարված քաղաքացի կա: Հաջորդ հաղորդումը շտապօգնության ենթակայանից էր. հայտնում էին, որ Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին դանակահարության հետևանքով տղամարդ է մահացել:
Ահազանգով նշված վայր մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ Էջմիածին քաղաքի բնակիչ 36-ամյա երիտասարդը ժամը 11.25-ին Իսակովի պողոտայի՝ Արգավանդի խաչմերուկից Երևան տանող ճանապարհահատվածում՝ կամրջի վրա, սուր կտրող-ծակող գործիքով կյանքի հետ անհամատեղելի հարվածներ է ստացել, իսկ րոպեներ անց ժամանած շտապօգնության աշխատակիցները արձանագրել են նրա մահը:
Նույն օրը՝ ժամը 14.51-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էջմիածին» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. «ձախ բազկի միջին երրորդականի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Էջմիածին քաղաքի բնակիչ 41-ամյա տղամարդը:
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի և Արարատի մարզային վարչությունների, Մալաթիայի և Վաղարշապատի բաժինների, Երևան քաղաքի պարեկների և Մալաթիայի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 41-ամյա տղամարդը «Մերսեդես» մակնիշի մեքենայով Էջմիածնից Երևան ուղևորվելիս, որպես ուղևոր, մեքենան է նստեցրել համաքաղաքացի 36-ամյա երիտասարդին: Ճանապարհին նրանց միջև ուղեվարձի շուրջ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում էլ դանակով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: 36-ամյա երիտասարդի մարմնական վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին:
Պարզվել է նաև, որ մահացած 36-ամյա երիտասարդը օգոստոսի 16-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) հատկանիշներով:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Մալաթիայի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: