1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

54-ամյա տղամարդու սպանություն Արտաշատում․ տեղի ոստիկանների բացահայտումը

22.12.2020 11:24 Սպանություն

Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.45-ին, ոստիկանություն է զանգահարել Արտաշատի Մարքսի փողոցի բնակիչ, 55-ամյա մի տղամարդ: Նա հայտնել է, թե տանը հյուր ունի, որն արդեն 20 րոպե ոչ մի ազդակի չի արձագանքում, ենթադրում է, որ մահացել է:
Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնում է նշված հասցե: Ոստիկանները տեղ են հասնում բժիշկների հետ միասին. տղամարդն ահազանգել էր նաև շտապօգնություն: Ոստիկանները ճշտում են հյուրի ինքնությունը, բժիշկներն էլ հավաստում են՝ 54-ամյա տղամարդը, որն ապրում էր Արտաշատում, մահացել է: Իսկ սրտի շրջանում կտրած-ծակած վերքը կասկածի տեղ չէր թողնում, որ կատարվել է սպանություն:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողներն ուսումնասիրեցին տունը: Սեղանին դրված էին բժշկական սպիրտի շիշ և ուտելիքի մնացորդներ: Բժշկական սպիրտ կար նաև սառնարանում:
Իրավապահների հարցերին խուսափողական պատասխաններ տվող տանտերը կասկածանքով բերման ենթարկվեց բաժին, ապա ներկայացվեց Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ հարուցվեց քրեական գործ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերվեցին ապացույցներ, որոնց առկայութամբ էլ տանտերը խոստովանեց, որ ինքն է դանակահարել հյուրին ու ձերբակալվեց:
Հանցագործության գործիքն առգրավված է: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: