ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հարվածներ էր հասցրել 72-ամյա մոր գլխին՝ պատճառելով մահ

28.10.2024 15:45 Սպանություն

Հոկտեմբերի 27-ին, ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի բնակիչը և հայտնել, որ որդին սպանել է իր կնոջը:
Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, ժամը 17.30-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածում 39-ամյա որդին հարվածներ է հասցրել 72-ամյա մոր գլխին՝ պատճառելով մահ: Նա ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: