1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

21-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է

31.03.2025 17:38 Սպանություն
21-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է

Մարտի 29-ին՝ ժամը 18.50-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ տարբեր հիվանդանոցներ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված հինգ երիտասարդ, որոնցից մեկը՝ անգիտակից վիճակում:
Ժամը 21.18-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող վերք, թոքի և սրտի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված 21-ամյա Ռուբիկ Խ.-ն մահացել է:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Չարենցավան քաղաքի ռեստորաններից մեկի մոտ մի խումբ երիտասարդներ վիճաբանության ժամանակ ձեռքերով, ոտքերով ու տարբեր առարկաներով հարվածել են միմյանց: Այդ ընթացքում Ռուբիկ Խ.-ն դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 21-ամյա համաքաղաքացուն, ինչից հետո վիճաբանության մեկ այլ մասնակից 22-ամյա երիտասարդը դանակով հարվածել է Ռուբիկ Խ.-ի կրծքավանդակին, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել է: 22-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել նաև վիճաբանության երեք այլ մասնակիցների:
Ձեռնարկված միջոցառումներով նախաքննական մարմին են ներակայացվել վիճաբանության մասակիցները։ 22-ամյա երիտասարդը և Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Չարենցավան քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության, առողջությանը ծանր վնաս և միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքներով:
Քրեական վարույթը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: