ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանություն Վանանդ գյուղում

15.06.2021 11:17 Սպանություն
Սպանություն Վանանդ գյուղում

Հունիսի 14-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոց էր տեղափոխվել հրազենային վնասվածքով երիտասարդ տղամարդու դի:
Մեկնած օպերատիվ խմբերի ծառայողները պարզել էին սպանվածի ինքնությունը՝ Վանանդ գյուղի բնակիչ, 29-ամյա Արթուր Պապոյանն էր։
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Արմավիրի և Բաղրամյանի բաժինների ծառայողները պարզել են, որ հունիսի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վանանդ գյուղի վերջնամասի շինությունում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, որի ընթացքում 34-ամյա տղամարդն իր անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրացանով անկանոն կրակոցներ է արձակել: Արդյունքում՝ կրակոցներից մեկը դիպել էր Արթուր Պապոյանին և պատճառել մահ։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի 4 պարկուճ:
Հրացանն առգրավվել է:
Ձեռնարկված միջոցառումներով 34-ամյա տղամարդը հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին և ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանությանը մասնակցած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: