1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Միջազգային գիտագործնական համաժողով և սպարտակիադա ՀՀ ոստիկանության կրթահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Միջազգային գիտագործնական համաժողով և սպարտակիադա ՀՀ ոստիկանության կրթահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մայիսի 31-ից հունիսի 4-ը Հայաստանում էին ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի, Բելառուսի, Տաջիկստանի և Վրաստանի հանրապետությունների ոստիկանական ակադեմիաների ներկայացուցիչները, որոնք Ոստիկանության կրթահամալիրում մասնակցեցին ԱՊՀ անդամ պետությունների ՆԳՆ և Ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի ամենամյա սպարտակիադային և միջազգային գիտագործնական համաժողովին:
Հյուրերը շրջեցին մայրաքաղաքում, եղան Էջմիածնի մայր տաճարում և Սևանում, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակին:
Մինչ սպարտակիադայի մեկնարկը ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը, ելույթով հանդես եկավ և ներկաներին ողջույնի խոսք հղեց Ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը:
Պատշաճ կերպով հյուրերին դիմավորելուց և միջոցառմանը նախապատրաստվելուց զատ, ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը նաև անակնկալ միջոցառումներ էր նախապատրաստել: Բացման արարողությունից անմիջապես հետո կրթահամալիրի տարածքում սաների անմիջական մասնակցությամբ բեմականացվեցին  Համբարձման օրը և Վարդավառի տոնակատարությունը խորհրդանշող գեղեցիկ տեսարաններ:
Այնուհետև ոստիկանական ակադեմիաների ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ դրեցին կրթահամալիրի տարածքում գտնվող Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին:
Հետո արդեն մեկնարկեց ՆԳՆ և Ոստիկանության ղեկավար կազմի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ և Ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի ամենամյա սպարտակիադան: Սեղանի թենիս, շախմատ և ծանրաքարի բարձրացում մարզաձևերում մրցում էին ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի, Բելառուսի, Տաջիկստանի, Վրաստանի ոստիկանական ակադեմիաների, ինչպես և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմերը:
Առաջնության արդյունքներով սեղանի թենիս մարզաձևում առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան, երկրորդ տեղում կրթահամալիրի թիմն էր, իսկ երրորդում՝ Վրաստանի ոստիկանները: Շախմատի մրցավեճում առաջինն էր Բելառուսի ՆԳՆ ակադեմիան, երկրորդ տեղը զբաղեցրեց ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան, իսկ երրորդում` ՀՀ ոստիկանության կրթահամալիրն էր: Ծանրաքարի բարձրացման մարզաձևում կրկին առաջին տեղը գրավեց Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ակադեմիան, երկրորդում կրթահամալիրն էր, երրորդ տեղը բաժին հասավ Վրաստանի թիմին:
Ընդհանուր թիմային հաշվարկներով առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի թիմը: 
Կրթահամալիրը հյուրընկալել էր նաև «Ոստիկանության կրթական հաստատություններում աշխատակիցների մասնագիտական պատրաստման հիմնական ուղղությունները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովի մասնակիցներին:
Համաժողովը ղեկավարում էր ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը: Ելույթներով հանդես եկան Բելառուսի, Տաջիկստանի, Վրաստանի  ոստիկանական ակադեմիաների, ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի ներկայացուցիչները: Համաժողովին մասնակցում էին նաև ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Տրետյակովը, Երևանում Միխայել Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի, ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտների, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ոստիկանության կրթահամալիրի ներկայացուցիչները: 
Համաժողովն անցավ ակտիվ քննարկումների և բարեկամության մթնոլորտում:
Հունիսի 3-ին տեղի ունեցավ միջոցառման փակման հանդիսավոր արարողությունը: