Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
17.04.2020 10:22
Հայտարարություններ և ծանուցումներ

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով, 2020 թվականի ապրիլի 17-ից Երևան քաղաքի Սպենդիարյան (Փարպեցի–Ս. Զորյան հատվածում) և Ս. Զորյան փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում նշված փողոցներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ ըստ կից ներկայացված սխեմայի:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ