ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպիտակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու նպատակով Սպիտակի համայնքային ոստիկանները հուլիսի 10-ին Սպիտակ-Գյումրի ճանապարհի սկզբնամասին ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա։ Այն բարձված էր մոտ 3 խմ փայտանյութով։ 28-ամյա վարորդը, որը Դիլիջանի բնակիչ է, բեռի օրինականության վերաբերյալ ցույց է տվել փայտանյութի քանակին չհամապատասխանող  փաստաթուղթ։ Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: