ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սրճարաններից փող էր գողացել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը

12.10.2019 13:14 Գողություն

Հոկտեմբերի 11-ին, ժամը 8.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գիշերը մետաղական ձողի գործադրմամբ բացել են Թամանյան փողոցում գործող սրճանանի դուռը և երկու դրամարկղերից գողացել ընդհանուր 119.000 դրամ:
Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով, քրեական հետախույզները պարզել են, որ գաղտնի հափշտակությունը կատարել է Նոր Արեշի 18-ամյա մի բնակիչ:
Նույն օրը կասկածվողն իր տնից բերման է ենթարկվել, ոստիկանության Կենտրոնական բաժին:
Ոստիկանները պարզել են, որ նշվածից զատ, այդ գիշեր, նա դարձյալ տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել նաև Կորյունի փողոցում գործող սրճարանի դուռը, դրամարկղից գողացել 160.000 դրամ:
18-ամյա երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: