Սրճեփ սարքը գողացած երիտասարդը բերման է ենթարկվել․ Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Փետրվարի 24-ի առավոտյան ոստիկանության Թումանյանի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Ախթալա քաղաքի բնակիչներից մեկը հայտնում էր, որ գողացել են իր խանութի մոտ տեղադրված սրճեփ սարքը։ Նախնական հաշվարկով՝ նրան պատճառվել էր 900 հազար դրամի վնաս։ Բաժնի քրեական հետախույզները, հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով, համագործակցեցին ոստիկանության օպերատիվ ծառայությունների գործընկերների հետ։ Համատեղ աշխատանքն արդյունավետ էր։ Շուտով հայտնի դարձավ կասկածվողի ինքնությունն ու բնակության հասցեն։ Ալավերդիում բնակվող 23-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Թումանյանի բաժին։ Ժամեր անց Ալավերդի քաղաքի մի կիսաքանդ շինությունում հայտնաբերվեց նաև գողոնը։ Քննությամբ պարզվեց, որ բերման ենթարկվածը հունվարին գողություն էր արել նաև Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում տեղադրված սրճեփ սարքից։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: