ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողությունների թիրախը սրճեփ սարքերն էին

06.08.2020 12:35 Գողություն
Գողությունների թիրախը սրճեփ սարքերն էին

Oգոստոսի 5-ին, ժամը 04.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողները Ա. Խաչատրյան փողոցից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 19-ամյա մի երիտասարդի:
Պարզվել է, որ նա ժամը 03.30-ից 04.00-ն ընկած ժամանակահատվածում Հ. Հակոբյան փողոցի սրճեփ սարքից փորձել է փող գողանալ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են նաև նախկինում կատարած այլ հանցարարքներ: Մասնավորապես, ամիսներ առաջ կոտրել էր Կոմիտասի պողոտայում և Փափազյան փողոցում տեղադրված սրճեփ սարքերը և փող գողացել, իսկ օգոստոսի 3-ին Էրեբունու փողոցի սրճեփ սարքից էր փող գողացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: