1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Էրեբունու քրեական հետախույզները սրճեփ սարքերից կատարված գողություններ են բացահայտել

10.01.2022 17:02 Գողություն

Հունվարի լույս 7-ի գիշերը գիշերային շրջիկ ծառայություն իրականացրած Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Նար-Դոսի և Խորենացու փողոցների խաչմերուկից բաժին բերման ենթարկեցին 21-ամյա երիտասարդի, որը Երևանի բնակիչ է։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սրճեփ սարքի մետաղադրամներ ընդունող սարք ու մետաղադրամներ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդը բերման ենթարկվելուց րոպեներ առաջ թալանել էր Նար-Դոսի փողոցի 27 հասցեի մոտ տեղադրված սրճեփ սարքը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Արդյունքում` փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բերման ենթարկված երիտասարդը, բացի հիշյալ դեպքից, անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գողություններ էր արել նաև Էրեբունու, Գլինկայի, Խորենացու և Նար-Դոսի փողոցներում տեղադրված այլ սրճեփ սարքերից՝ տերերից յուրաքանչյուրին պատճառելով մի քանի տասնյակ հազար դրամի վնաս։ Տուժողներից հաղորդում է ընդունվել։ Ընդհանուր գողության 6 դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: