ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սրճեփ սարքերից գողություններ էր արել ու բռնվել. Հրազդանի ոստիկանների բացահայտումը

10.12.2021 11:17 Գողություն

Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Հրազդանի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողներն ու համայնքային ոստիկանները գողության դեպքեր բացահայտեցին: Օպերատիվ տվյալներն իրացնելով` ժամը 21-ի սահմաններում մայրաքաղաքի Շենգավիթ համայնքից Հրազդանի բաժին բերման ենթարկեցին Դաշտավան գյուղի 63-ամյա մի բնակչի, «Մերսեդես» մակնիշի իր մեքենայով հանդերձ:
Պարզվեց` նա Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում կոտրել էր երկու խանութների մոտ տեղադրված սրճեփ սարքերն ու փող գողացել: Րոպեների տարբերությամբ՝ նույն թաղամասում երրորդ սրճեփ սարքից էլ էր փորձել գողություն անել, բայց գործն ավարտին հասցնել չէր կարողացել:
Բերման ենթարկված տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Տուժողներից ընդունվել է հաղորդում:
Քննությունը շարունակվում է:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: