ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողանում էր սրճեփ սարքերից

25.02.2020 11:50 Գողություն
Գողանում էր սրճեփ սարքերից

Փետրվարի 24-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները և ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը խոստովանական բացատրություն է տվել, որ ընկերոջ հետ Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից, տեխնիկական միջոցների գործադրմամբ քանդելու միջոցով, սրճեփ սարքից գողացել են մետաղադրամներն՝ իրենց պահոցով: Նա հայտնել է նաև, որ Էրեբունի վարչական տարածքում սրճեփ սարքերից կատարել են մի շարք գողություններ ևս:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: