ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման օպերատիվ շտաբի հերթական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

30.10.2015 17:27 Հանրաքվե
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման օպերատիվ շտաբի հերթական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)


Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում էր շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
Քննարկվեցին Սահմանադրության հանրաքվեի նախապատրաստման փուլի մի շարք հարցեր:
Հունան Պողոսյանը, մասնավորապես, խնդիր դրեց հետևողական լինել հանրաքվեի օրը ծառայություն կատարելու պատրաստվող ոստիկանների կողմից «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» դրույթների լիարժեք իմացության հարցում, ստորաբաժանումներում պարապմունքներ, ապա և ստուգումներ անցկացնել ծառայողների տեսական և գործնական պատրաստականությունն անհրաժեշտ մակարդակի հասցնելու համար:
Ընդգծվեց, որ հանրաքվեի նախապատրաստման փուլում պետք է իրականացնել զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում, հետևել կազմակերպությունների և քաղաքացիների հայտարարություններին, բողոքներին ու դիտողություններին, համապատասխան ծառայություններում դրանք դարձնել պարտադիր քննարկման առարկա և հանդես գալ պարզաբանումներով:
Հունան Պողոսյանը հանձնարարեց առավելագույն ուշադրություն դարձնել հրապարակված նախնական ընտրական ցուցակների ճշգրտմանը, ընթացք տալ անճշտությունների վերաբերյալ բոլոր ահազանգերին, շարունակել ցուցակների ճշտման ուղղությամբ աշխատանքները՝ արդյունքում լիարժեք ընտրացուցակներ ունենալու համար:
Ծառայությունների ղեկավարները օպերատիվ շտաբին ներկայացրին հանրաքվեի նախապատրաստական աշխատանքների արդյունքները:
Նիստում քննարկվեցին օրակարգային այլ հարցեր ևս, որոնց վերաբերյալ կայացվեցին որոշումներ և հաստատվեց դրանց իրականացման ժամանակացույց: