ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապրիլի 27-ին Ստեփանավանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ապրիլի 27-ին, ժամը 2.30-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին ստուգել են Դսեղ գյուղի 27-ամյա բնակչի` փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:
Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Պարզվել է՝ վառելափայտը պատկանում էր Դսեղ գյուղի 27-ամյա մեկ այլ բնակչի, որը բենզասղոցով ծառերն ապօրինի հատել էր Գուգարքի տարածաշրջանի անտառից՝ Սպիտակ քաղաք տեղափոխելու նպատակով:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է Ստեփանավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նյութերը տարածքային կարգով ուղարկվել են ոստիկանության Գուգարքի բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: