Ստեփանավանի ոստիկանները գողության փորձի կասկածանքով տղամարդու են բերման ենթարկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 29-ին հաղորդվել էր մի գյումրեցու կողմից իր «Ֆորդ-Տրանզիտ» բեռնատարով Պուշկինյան լեռնանցքի վերին հատվածում գտնվող հանդամասից խոշոր եղջերավոր անասուն գողանալու փորձի մասին:
Ստեփանավանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ստացված տվյալներն իրացնելով և համագործակցելով Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի և Կումայրիի բաժինների ծառայողների հետ՝ հուլիսի 2-ին, ժամը 11-ին, Գյումրիի Տերևազովի փողոցից, գողության փորձ կատարելու կասկածանքով, «Ֆորդ Տրանզիտ» մեքենայով հանդերձ բաժին է բերման ենթարկվել նույն փողոցի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հունիսի 27-ին փորձել է գողանալ անասուններից մեկը, սակայն չի կարողացել կենդանուն բարձրացնել մեքենայի թափք:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: