ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ձմռանն ընդառաջ՝ շարային ստուգատես պարեկային ծառայության Երևանի գնդում

01.12.2021 16:50 Միջոցառումներ

Նոյեմբերի 30-ին պարեկային ծառայության Երևանի գնդում անցկացվեց շարային ստուգատես։ Գնդի հրամանատար Խաչատուր Սամվելյանն ու գնդի ենթակա ստորաբաժանումների հրամանատարները ստուգեցին պարեկների արտաքին տեսքը, ծառայողական ու վարորդական իրավունքի վկայականների, ինչպես և հատուկ միջոցների առկայությունը։ Ստուգատեսին հատուկ ուշադրություն դարձվեց նաև պարեկների տագնապային ճամպրուկներին. ստուգվեց դրանցում անհրաժեշտ իրերի առկայությունը։ Ստուգատեսի ավարտին հրամանատարությունը վեր հանեց թերությունները ու դրանք շտկելու ուղղությամբ տվեց հանձնարարականներ։