ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հանրային վայրերում, այդ թվում՝ կանգառներում դիմակ կրելը պարտադիր է

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները։ Այդ կանոններից է հանրային վայրերում, այդ թվում՝ կանգառներում, դիմակ կրելը։  Դիմակը պետք է կրել այնպես, որ այն ծածկի և՛ քիթը, և՛ բերանը։ Այս կանոնների պահպանման ուղղությամբ ևս ոստիկանության ծառայողներն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ուժեղացված ստուգայցեր, ինչպես փողոցներում, այնպես էլ բակային տարածքներում։ Հայտնաբերված խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված հետևանքներ․ այս դեպքում՝ տուգանքի նշանակում 10 հազար դրամի չափով։ Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է հիշյալ կանոնների խախտման 28771 դեպք, իսկ հուլիսի 1-ին իրականացված ուժեղացված ստուգայցերի ընթացքում՝ 2301 դեպք: Կոչ ենք անում, խստագույնս պահպանել հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները․ դա բխում է մեր շահերից։