1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները թմրամիջոց իրացնողի են հայտնաբերել․ նա կալանավորված է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Մալաթիայի բաժնի գործընկերների հետ Բաբաջանյան փողոցում հայտնաբերեցին ու կասկածանքով բերմեն ենթարկեցին Երևանի բնակիչ 50-ամյա մի տղամարդու։ Վերջինս իր «Մերսեդեսի» սրահից ոստիկաններին ներկայացրեց սուբուտեքսի դեղահաբեր ու մարիխուանայի նմանվող զանգված՝ հայտնելով, որ դրանք թմրամիջոցներ են։
Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզներն օպերատիվ միջոցառումները շարունակեցին։ Արդյունքում Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերվեց ու «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ բերման ենթարկվեց Երևանի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ։ Նա ևս մեքենայից ոստիկաններին ներկայացրեց սուբուտեքսի կտորներ՝ հայտնելով, որ թմրամիջոց են։
Օպեռատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները նոր տեղեկություններ ստացան, որ բերման ենթարկված տղամարդիկ թմրամիջոցը ձեռք են բերել նույն անձից։ Երևանում ապրող 44-ամյա տղամարդը նույնպես հայտնաբերվեց և թմրամիջոց իրացնելու կասկախանքով բերման ենթարկվեց։ Հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանի որոշմամբ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկեցին նրա բնակարանը՝ հայտնաբերելով կանեփի թփեր։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: