ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների բացահայտումները

Օրերս ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի թմրաշրջանառության և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքեր։ Մասնավորապես, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է զանգել մի տղամարդ ու հայտնել, որ Թոզկապ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Նշած վայրում Գորիսի ոստիկանները հայտնաբերել են գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփեր, պայթուցիչներով նռնակներ ու 420-ից ավելի փամփուշտ։ Հունվարի 13-ին էլ Գորիսի ոստիկանները, դատարանի որոշմամբ, խուզարկել են քաղաքի բնակիչներից մեկի տունը՝ հայտնաբերելով պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ և կանեփի 750 գրամ չորացված տերևներ ու ցողուններ։ Բացի այդ, Գորիսի ոստիկանները հայտնաբերել են խուլիգանության և գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու մեղադրանքով անցած տարվա սեպտեմբերից հետախուզվող 30-ամյա տղամարդու, որը կալանավորվել է։ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում էլ, շնորհիվ բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի, արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Մասնավորապես, Կապանի բնակիչներից մեկը բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ և պայթուցիչով նռնակ, որոնք, ըստ նրա, բերել էր 2020 թվականին՝ Արցախից։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Ինքնաձիգը բաժին բերած տղամարդը հայտնել է, որ այն բերել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Սիսիանի ոստիկանները, դատարանի որոշմամբ, խուզարկել են քաղաքի տներից մեկը՝ հայտնաբերելով ընդհանուր 90 գրամից ավելի քաշով կանեփանման զանգվածներ։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մեղրիի բաժնի ծառայողները։ Արդյունքում՝ Ագարակ քաղաքի բնակիչներից մեկը հանձնել է ինքնաշեն ատրճանակ, նռնակ և ինքնաձիգի 58 փամփուշտ։ Միջոցառումները շարունակվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: