ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հանդիսավորությամբ նշվեց Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողի մասնագիտական օրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հանդիսավորությամբ նշվեց Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողի մասնագիտական օրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 30-ին հայկական երկրորդ պետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիսավորությամբ նշվեց Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողի մասնագիտական օրը։ 
Այս տարի նշվում է ոստիկանության կազմավորման 15-ամյակը։
15 տարին բավականին ժամանակահատված է անցածը գնահատելու, ձեռքբերումներն արժևորելու և ամենակարևորը՝ նոր խնդիրներ առաջադրելու և դրանք կյանքի կոչելու համար։
Տոնական արարողությունը սկսվեց հանդիսավոր տողանով։
Արցախյան ազատամարտում նահատակված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշաքարին ծաղկեպսակ և ծաղիկներ դնելուց հետո ԼՂՀ ոստիկանության դահլիճում մեկնարկեց հանդիսավոր միջոցառումը։
Շնորհավորական խոսքով հանդես եկավ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, մասնավորապես նշելով, որ «առաջին հերթին որպես ձեռքբերում կարելի է արձանագրել հանրապետության ներքին անվտանգության բարձր աստիճանի ապահովումը, որը պայմանավորվում է ինչպես մեր ժողովրդի հոգեկերտվածքով, այնպես էլ հանրապետության իրավապահ կառույցների, այդ թվում՝ ոստիկանության համապարփակ գործունեությամբ։ Դրա հետ մեկտեղ,- նշեց Կամո Աղաջանյանը,- մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու հասարակության վստահությանը լիարժեք արժանանալու համար։ Այս գործում մեզնից պահանջվում է ամբողջական նվիրվածություն, սկզբունքայնություն, արդարամտություն և դիմացինի ցավը որպես սեփական խնդիր ընդունելու կարողություն»։ 
Այնուհետև հրապարակվեցին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, ԼՂՀ Գլխավոր դատախազի, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի, Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հրամաններն ու Արցախի Ազատամարտիկների միության նախագահի որոշումը ոստիկանության բազմաթիվ ծառայողների տարբեր պարգևների և խրախուսանքների արժանացնելու մասին:
Պարգևատրումներից անմասն չմնացին նաև ոստիկանության վետերաններն ու արցախյան պատերազմում և ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված ազատամարտիկների ընտանիքները։
ԼՂՀ ոստիկանության պետի հրամանով համակարգի 15 վետերաններ պարգևատրվել են «Օրենքի պատվար» մեդալով, արժեքավոր նվերներով և դրամական պարգևներով։
Արցախյան պատերազմի և ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված 55 ծառայողների ընտանիքներին տրամադրվել է դրամական աջակցություն։