ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թունավորումներ՝ շմոլ գազի հետևանքով

07.03.2017 12:20 Թունավորում

Մարտի 6-ին, ժամը 2.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2010 թ. ծնված Մարգարիտա Հ.-ն, 2006 թ. ծնված Լևոն Հ.-ն և 2004 թ. ծնված Տանյա Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են բնակարանում առաջացած շմոլ գազի հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:

***
Մարտի 6-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ Արմավիրի Տիեզերագնացների փողոցի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել 2010 թ. ծնված Նարե Մ.-ն, 2016 թ. ծնված Դավիթ Մ.-ն, 1981 թ. ծնված Կարինե Ս.-ն, 1934 թ. ծնված Աղասի Մ.-ն և 1978 թ. ծնված Սոֆի Ս.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 18.50-ի սահմաններում, տան խոհանոցի գազի ջրատաքացուցիչից արտանետված «շմոլ» գազի արտանետման հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:

***
Մարտի 6-ին, ժամը 6.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր Էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1960 թ. ծնված Ալինա Ա.-ն, 1957 թ. ծնված Ունան Ո.-ն և 1993 թ. ծնված Արամ Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, վերջիններս տանն իրենց վատ են զգացել:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: