1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

30.03.2016 12:41 ՃՏ պատահարներ

Մարտի 29-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են ստացվել, որ «աջ ձեռքի կոտրվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է դիմել 1991 թ. ծնված Խալեթ Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է մարտի 25-ին, Ծաղկաձոր քաղաքում ձնագնաց վարելու ընթացքում` վայր ընկնելու հետևանքով:

***
Մարտի 29-ին, ժամը 16-ին, 9-ամյա աղջնակը թիվ 45 երթուղու ավտոբուսի սրահում ընթացքի ժամանակ գլուխը հարվածել է ավտոբուսի ապակուն և մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 28-ին, ժամը 22-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցի թիվ 1/3 շենքի մոտ 67- ամյա տղամարդը վարելով «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան՝ բախվել է անհայտ ավտոմեքենայի և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 29-ին, ժամը 21.50-ին, Երևանի Գայի պողոտայի և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա», «Օպել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Լեքսուս»-ի վարորդը և «Տոյոտա»-ի 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն։

***
Մարտի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենան Արարատ-Արտաշատ ճանապարհի 12-րդ կմ-ին, Նոր Կյանք գյուղի հատվածում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու կողաշրջվել։ Վթարի հետևանքով մեքենայի 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

***
Մարտի 29-ին, ժամը 08.40-ի սահմաններում,«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ճամփեզրի առվակը։
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: