ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թալինի ոստիկանները ապօրինի գազային ատրճանակ ու մարիխուանա են հայտնաբերել

Հունիսի լույս 3-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները Արագածավան գյուղից կասկածանքով բաժին բերման են ենթարկել  մի քանի երիտասարդի։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է թղթով փաթեթավորված մարիխուանայի նմանվող զանգված, իսկ նրանց մեքենայի զննությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ լիցքավորված երկու փամփուշտով։ Երիտասարդներից մեկը հայտնել է, որ ատրճանակը պատկանել է հանգուցյալ հորը և դրա օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: