ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թալինի բաժին բերման ենթարկվածների մեքենայում մարիխուանա է հայտնաբերվել

Փետրվարի 8-ին Թալինի բաժնի համայնքային ոստիկանները Թալին-Արտենի խաչմերուկի կանգառի հետնամասից բերման են ենթարկել երկու տղամարդու` առանց համարանիշերի «Օպելով» հանդերձ: Կասկածանքը` թմրանյութ ապօրինի պահելն ու օգտագործելը: Երկուսն էլ Արմավիրի մարզի Շենիկ գյուղի բնակիչ են՝ 27 և 38 տարեկան: Զննության ժամանակ 38-ամյա տղամարդը մեքենայի սրահից ներկայացրել է հինգ ու կես գրամ քաշով մարիխուանայի նմանվող մանրացված զանգված և հայտնել, որ այն թմրամիջոց է:
Նշանակվել է փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: