ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Կոռուպցիոն բնույթի հանցագործություն Արագածոտնի մարզում․ Թալինի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Թալինի բաժնում Թալին քաղաքի մի բնակչուհու դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նրա աղջիկը չի կատարել 275 000 դրամի վարկային պարտավորությունները, և բանկը դիմել է դատարան։ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Թալինի բաժանմունքի հարկադիր կատարողը աճուրդ-վաճառքով օտարել է դիմումատուի աղջկան և նրա ընտանիքի անդամներին պատկանող բնակարանը։ Այնուհետև, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, հրապարակային սակարկությամբ օտարված բնակարանը տանտերերին վերադարձնելու համար նույն հարկադիր կատարողը դիմումատուին առաջարկել է իրեն տալ 400 000 դրամ։ 2020 թվականի աշնանը տուժողը առձեռն տվել է պահանջվող գումարը, սակայն փողը ստանալուց հետո հարկադիր կատարողը ոչ միայն չի կատարել խոստումնը, այլև փորձել է նրանց վտարել վաճառված բնակարանից։ Բացի այդ, վտարման գործընթացը հետաձգելու համար նա, ըստ նախնական տվյալների, 2020 թվականի 4 տարբեր օրերի տուժողից պահանջել և ստացել է 20 000-ական դրամ և ամեն անգամ գումարը ստանալուց հետո հետաձգել է վտարման գործընթացը։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն։ Հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: